Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմիններ։ Ռուսաստանը ստացել է 31 մարմին, իսկ Ուկրաինան՝ 501, РБК-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիեւը, որը հատուկ ռազմական գործողության խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչն է։

Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան մարմիններ փոխանակեցին հունիսի 18-ին։ Սարալիևը РБК-ին ասել է, որ ուկրաինական կողմին հանձնվել է 522 մարմին, իսկ ռուսական կողմին՝ 33։

Հունիսի 26-ին Մոսկվան և Կիեւն ԱՄԷ-ի մարդասիրական միջնորդությամբ իրականացրել են 160-ի դիմաց 160 գերիների փոխանակում։ Սա տարվա սկզբից ի վեր 12-րդ փոխանակումն էր։

Leave a comment