Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի

Քաղաքականություն

16.07.2026 | 15:20

Եթե ԱՄՆ ​​նախագահ Դոնալդ Թրամփն իրականություն դարձնի իրանական ենթակառուցվածքներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանը կոչնչացնի «տարածաշրջանի ամբողջ ենթակառուցվածքը»։ Այս մասին  հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակը, գրում է CNN-ը։

Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կհարվածի Իրանի կամուրջներին ու էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

«Եթե ​​այս սպառնալիքները կատարվեն, Իրանի պատասխանը ոչ միայն համաչափ կլինի, այլև կգերազանցի»,- ասել է Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին պետական ​​IRIB հեռուստաալիքի կողմից հաղորդված հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները «կքանդվեն» այնպես, «որ դրանցից ոչ մի հետք չի մնա»։

«Հարվածները կլինեն ավելի խիստ, ավելի լայնածավալ և ավելի ավերիչ, քան երբևէ»,- ասել է Զոլֆաղարին։

Նա շեշտել է՝ Իրանը «ոչ մի դեպքում» թույլ չի տա ԱՄՆ-ին «միջամտել» Հորմուզի նեղուցին․ «Սա Իրանի անխախտ կարմիր գիծն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment