Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել

Քաղաքականություն

16.07.2026 | 15:43

Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 16-ին հրաժեշտի այցով Ուկրաինա է ժամանել։ Սթարմերը, որը, ինչպես սպասվում է, հուլիսի 20-ին կհեռանա Լոնդոնի Դաունինգ սթրիթի նստավայրից, Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտարարել է բրիտանական կառավարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սթարմերը բարձր միջազգային հեղինակություն է վայելում, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հարցում իր նախաձեռնողական դիրքորոշման և ՆԱՏՕ-ին իր աջակցության համար։ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի ամենաակտիվ կողմնակիցներից է ռուսական ագրեսիայից պաշտպանության գործում, որը շարունակվում է ավելի քան չորս տարի։ Մեծ Բրիտանիայի կառավարության փոփոխությունը չի կարող փոխել այս ուղղությունը, ասել է Սթարմերը։

«Մեր անսասան աջակցությունն Ուկրաինային կշարունակվի»,- ընդգծել է նա։

Քիր Սթարմերը հրաժարականի մասին հայտարարել է հունիսի 22-ին: Լեյբորիստական ​​կուսակցությունը ծանր պարտություն էր կրել մայիսին կայացած տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում, այդ ժամանակից ի վեր նա ճնշման է բախվել, հիմնականում՝ աջակողմյան պոպուլիստական ​​«Reform UK» կուսակցության հաջողության պատճառով։

Նախատեսվում է, որ Սթարմերի ենթադրյալ իրավահաջորդը՝ Էնդի Բերնեմը, Լեյբորիստական ​​կուսակցության նոր նախագահ կընտրվի հուլիսի 17-ին, իսկ երեք օր անց նա կստանձնի վարչապետի պաշտոնը, որը Մեծ Բրիտանիայում ավանդաբար կապված է կուսակցության ղեկավարության հետ։

Արդյունքում, Բերնեմը կփոխարինի Սթարմերին Դաունինգ սթրիթ 10 հասցեում հուլիսի 20-ին: Նա  կդառնա Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը տասը տարվա ընթացքում և հինգերորդը՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment