Մերձավոր Արևելքի ապակայունացումը հետևանք կունենա համաշխարհային տնտեսության համար. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260716/merdzavvor-arevelqi-apakajunacumy-hetevanq-kunena-hamashkharhajin-tntesutjan-hamar-peskvov-104695101.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մերձավոր արևելք, դմիտրի պեսկով

ռուսաստան, մերձավոր արևելք, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը ներկայացրել է Կրեմլի գնահատականը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն արձանագրում է, որ Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապակայունացման հերթական փուլ է նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս ամենը համաշխարհային տնտեսության համար շարունակական բացասական հետևանքների կարող է հանգեցնել, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները իրանցի գործընկերների հետ։ Նրա խոսքով` Իրանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգի համար դեռ չի դիմել։

Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը բավարար չեն, սակայն միջազգային տնտեսությունը ևս այսօր դժվարությունների է բախվում։

«Աճի տեմպերը, ինչպես բազմիցս նշել է նախագահը, բավարար չեն, բայց, միջազգային տնտեսությունն ընդհանուր առմամբ նույնպես այսօր բավականին տխուր վիճակում է, այդ թվում՝ Պարսից ծոցի հակամարտության հետևանքների պատճառով», – ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տնտեսական դժվարություններ ունեն և՛ Արևմտյան Եվրոպայի երկրները, և՛ որոշ ասիական երկրներ, և Ռուսաստանն այդ առումով բացառություն չէ։

«Բոլորը լավ գիտեն այն դժվարությունների մասին, որոնց միջով անցնում է մեր տնտեսությունը։ Այդ դժվարությունները կրիտիկական չեն։ Եվ կառավարությունն ու նախագահը պարբերաբար քննարկում և հասկանում են, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու և շտկելու համար», – ընդգծել է նա։

Leave a comment