ՌԴ–ի համար նշանակություն չունի` ով է Ուկրաինայի պաշտպանության նախարարը. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260716/rdi-hamar-nshanakutjun-chuni-che-vov-e-ukrainaji-pashtpanutjan-nakharary-peskvov-104694064.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_c9dc0a89db4ea1e9c16ac4ecfa135dba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, նախարար, պաշտոն, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով

ռուսաստան, ուկրաինա, նախարար, պաշտոն, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը նշել է` Ռուսաստանի համար կարևոր է, որ Կիևում լինի մեկը, ով պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա խաղաղ կարգավորման հասնել կամ ավարտել ռազմական հատուկ գործողությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ով է զբաղեցնում Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ Կրեմլը հետևում է Ուկրաինայի հետ կապված նորություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեծ հաշվով որևէ նշանակություն չունի, թե ով է (Ուկրաինայի. խմբ.) պաշտպանության նախարարը։ Մեզ համար կարևոր է, որ Կիևի ռեժիմում լինի մեկը, ով կստանձնի պատասխանատվությունը և պատասխանատու որոշում կկայացնի, որը թույլ կտա դուրս գալ խաղաղ կարգավորման կամ ավարտել ռազմական հատուկ գործողությունը», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականը։

Հուլիսի 12-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց նախարարների կաբինետի կազմը թարմացնելու և վարչապետի պաշտոնում Յուլյա Սվիրիդենկոյին փոխարինելու մտադրության մասին։ Ավելի ուշ Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը նրան պաշտոնից ազատեց հուլիսի 14-ին, ինչը հանգեցրեց նախարարների կաբինետի հրաժարականի։ Հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին Ռադա առաջարկ ներկայացրեց «Նաֆթոգազի» ղեկավար Սերգեյ Կորեցկուն վարչապետ նշանակելու վերաբերյալ, որը Զելենսկու համախոհ և Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի գործով գլխավոր մեղադրյալ Տիմուր Մինդիչի հովանավորյալն է։

Հուլիսի 15-ին Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնեց, որ Ֆյոդորովի փոխարեն Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար կարող է դառնալ գործող ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Խորհրդարանականի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ֆյոդորովին զինկոմիսարիատների բարեփոխումները տապալելու մեջ։

Ֆյոդորովից հետո Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար Պավել Ելիզարովը որոշեց հրաժարական տալ։

Հուլիսի 16-ի առավոտից Ուկրաինայի տասնյակ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում Միխայիլ Ֆյոդորովի հրաժարականի դեմ։

Leave a comment