Թեհրանը «կդիմադրի մինչև վերջ» և կչեզոքացնի ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում, հայտարարել է Իրանի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ակրամինան։
Ակրամինայի խոսքով՝ Հորմուզի նեղուցը բացելու միակ պայմանը Միացյալ Նահանգների կողմից հունիսին ստորագրված 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի պահպանումն է, ինչպես նաև Իրանի նավագնացության կանոնակարգերի պահպանումը։
Գեներալն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի իրանական ենթակառուցվածքներին հարձակվելու իր սպառնալիքները, Իրանի զինված ուժերը կհարվածեն տարածաշրջանում «մնացած բոլոր ենթակառուցվածքներին», իսկ պատասխանը կլինի «ավելի լայնածավալ և ավերիչ, քան նախորդ հարձակումները»։