ԱՄՆ-ը քննարկում է Կուբայի դեմ ռազմական գործողության սցենարներ․ CBS

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մշակում է Կուբայի դեմ հնարավոր ռազմական գործողության ծրագրեր, այդ թվում՝ կղզում օդադեսանտային ուժերի իջեցման տարբերակը։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հաղորդման՝ ամերիկյան ռազմական գերատեսչությունը քննարկում է Կուբայի ուղղությամբ տարբեր սցենարներ, սակայն որևէ գործողության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

CBS News-ը նշում է, որ նման որոշումը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակում չի կայացվի՝ հաշվի առնելով Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հետ կապված իրավիճակը և ԱՄՆ զինված ուժերի ընթացիկ ներգրավվածությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կուբայի հարցով քննարկվող ռազմական տարբերակները դեռ գտնվում են պլանավորման փուլում, և դրանց իրականացումը կախված կլինի հետագա քաղաքական և ռազմավարական որոշումներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment