Երեխաները մարզվում են «Օլիմպավանի» կապարակնքված դռների դիմաց․ յուրօրինակ բողոքի ակցիա

https://arm.sputniknews.ru/20260716/erekhanery-marzvum-en-olimpavani-kaparaknqvats-drneri-dimac-jurorinak-bvoghvoqi-akcia-104688713.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան

Sputnik Արմենիա

Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան

2026-07-16T12:38+0400

true

PT0M31S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104688542_175:0:1615:1080_1920x0_80_0_0_3691289311d455c3e429ffa5ac963cc4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, օլիմպավան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, օլիմպավան, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Արդեն 10 օր է՝ մարզական համալիրի դարպասները կապարակնքված են, և քննչական կոմիտեն չի պարզաբանում, թե երբ են կապարակնիքները հանվելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Օլիմպավանի» աշխատակիցներն ու սաները յուրօրինակ բողոքի ակցիա են անում համալիրի մոտ։ Վաղ առավոտից գորգեր են փռվել «Օլիմպավանի» կապարակնքված դռների դիմաց, և բռնցքամարտի մարզում է անցկացվում։

«Հուլիսի 26-ին երեխեքը մրցումների են, պետք է պատրաստվենք, չգիտենք, թե ուրիշ ինչ անենք, դրա համար ստիպված այստեղ ենք մարզվում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում նշեց բռնցքամարտի մարզիչներից մեկը։

Ըստ նրա՝ դժվար է այլ տարածքում մարզում իրականացնել, քանի որ ավելի քան 100 երեխաներ այս տարածքի բնակիչներ են։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

Leave a comment