Սկսում ենք ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը: Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ ՍԴ և ՍԴ-ի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ»,-Կառավարության նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին ևս երկու շատ կարևոր փաստաթղթեր. «2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը և դրան զուգահեռ մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը: 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և իմ կողմից «ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» վերնագրված փաստաթղթի ստորագրումը: Մենք ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար առջևում ունենք ևս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրն է և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը: Համաձանագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների զարգացման, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը: Այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է ՀՀ-ի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»:
Միրզոյանը նաև նշեց, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա կառուցապատման իրավունք. «Այս իրավունքը կգործի նախնական 49 տարով, այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսոը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը: Այս նախնական ժամկետի լրանալուց հետո կողմերի համաձայնությամբ հնարավորություն կա երկարացնել համագործակցությունը և ժամկետը ևս 50 տարով, այս պարագայում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ըկերության բաժնեմասերի 49 տոկոսը: ՀՀ-ն կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն»: