Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանային առևտրի ակտիվացման ակնկալիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքական կողմն արագացված տեմպերով աշխատանքներ է տանում Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման վերաբերյալ։ Այս մասին գրում է տեղական Yeşil Iğdır Gazetesi պարբերականը։

Պարբերականի համաձայն` Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարը անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում («Մարգարա» սահմանային անցակետ հայկական կողմում – խմբ.) իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին։

Պաշտոնյան տեխնիկական խմբի ուղեկցությամբ ստուգել է սահմանի երկայնքով գտնվող շենքերն ու անցակետի երթուղիները և ընդգծել, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեղմ ժամկետներում։

Թուրք պաշտոնյաների խոսքով՝ սահմանային անցակետի ակտիվացումը հետևյալ նպատակներն է հետապնդում՝

1.

Սահմանային առևտրի վերսկսում, առևտրային ակտիվության աճ Իգդիրում և հարակից նահանգներում,

2.

Տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների երկարության կրճատում, զբոսաշրջիկների հոսքի աճ։

Leave a comment