Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային հարվածելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմակայանին։

Իրանի պետական հեռուստառադիոընկերության IRIB-ի հաղորդմամբ՝ հարձակման թիրախում են եղել ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանը և այն հատվածը, որտեղ տեղակայված են եղել ԱՄՆ զինծառայողներ։

Միաժամանակ, Իրանի զինված ուժերը հայտարարել են նաև Հորդանանում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ հարված իրականացնելու մասին։

Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ թիրախավորվել են ԱՄՆ զինվորականների կապի համակարգերը և վառելիքի պահեստները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment