Այն պնդումները, թե Իսրայելը որևէ կերպ շանտաժի է ենթարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այդ թվում՝ Իրանի հարցով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես լսել եմ այն պնդումը, որ Դոնալդ Թրամփին շանտաժի է ենթարկել Իսրայելը։ Դա պարզապես ճիշտ չէ։ Ես անձամբ ներկա եմ եղել որոշումների կայացմանը։ Ինձ համար այն գաղափարը, որ Թրամփին շանտաժի են ենթարկում, անհեթեթություն է։ Թրամփի հետ նման բան չի անցնում»,- ասել է Վենսը: