UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը չի բացառել, որ կարող է մասնակցել 2028թ. Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։
«Աստիճանաբար ըմբիշ եմ դառնում։ Մեկ տարուց կսկսեմ գոտեմարտել իրական ըմբիշների հետ։ Հնարավոր է, որ կմասնակցեմ հաջորդ Օլիմպիական խաղերին։ Մինչև այդ պետք է փակեմ բոլոր հարցերը UFC-ում, իսկ հետո, եթե կարողանամ հաղթել Հայաստանի կամ Ռուսաստանի առաջնությունում, նոր կտեսնեմ, թե որ երկրից հանդես կգամ»,- v_abdusalamov յութուբյան ալիքի եթերում ասել հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ այս տարի Ծառուկյանը նորամուտն է նշել ազատ ոճի ըմբշամարտի RAF (Real American Freestyle) լիգայում, որտեղ անցկացրել է 7 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։