https://arm.sputniknews.ru/20260209/datarany-kargaluts-arvats-episkvopvosi-masin-vorvoshumy-khraparaki-petrvari-11-in-98595064.html
Դատարանը կարգալուծ արված եպիսկոպոսի մասին որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին
Դատարանը կարգալուծ արված եպիսկոպոսի մասին որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին
Sputnik Արմենիա
Արա Զոհրայանի խոսքով՝ եպիսկոպոսն իր իրավունքները պաշտպանության համար կարող է դիմել միայն եկեղեցական մարմիններին: 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T12:17+0400
2026-02-09T12:17+0400
2026-02-09T12:17+0400
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72243222_0:0:1601:901_1920x0_80_0_0_1957dff08df3f41957861979f1f661d6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին՝ այն տեղադրելով դատական իշխանության պաշտոնական կայքում:Նշենք, որ այսօր դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական նիստը: Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդեց վերացնել հայցի ապահովման միջոցը՝ շեշտելով, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ: Զոհրաբյանի խոսքով՝ դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, ինչի իրավունքը չունի՝ համաձայն թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի:«Նախ՝ նա չի կարող վերականգնվել, քանի որ արդեն կարգալույծ է արված, իսկ թեմի առաջնորդ կարող են նշանակվել միայն հոգևորականները: Թեմակալ առաջնորդն իր հարցերը կարող է բարձրաձայնել՝ դիմելով ներեկեղեցական ատյաններին՝ Ազգային-եկեղեցական ժողովին կամ Եպիսկոպոսաց ժողովին, որը բարձրագույն մարմին է»,– ասաց Զոհրաբյանը:Փաստաբանը հիշեցրեց, որ եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, և այնտեղ գոյություն ունի «հնազանդության ուխտ» հասկացությունը:«Դատարանը չի կարող որոշել` այս կամ այն հարցում կաթողիկոսը ճիշտ է, թե սխալ: Ամենայն հայոց հայրապետը Երևանի կենտրոնում ծառայող եպիսկոպոսին կարող է նույնիսկ ասել, որ պետք է գնա ու Սիսիանի սարի գլխին ծառայի. պատկերացնո՞ւմ եք, եթե այս հարցով դիմեին դատարան: Հնազանդության ուխտը հենց սրա համար է»,– նշեց Զոհրաբյանը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72243222_0:0:1425:1068_1920x0_80_0_0_faa41cfd8f1c3646cd7bce3d041f46d7.jpg.webp
դատարան
Արա Զոհրայանի խոսքով՝ եպիսկոպոսն իր իրավունքները պաշտպանության համար կարող է դիմել միայն եկեղեցական մարմիններին:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին՝ այն տեղադրելով դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նշենք, որ այսօր դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական նիստը: Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդեց վերացնել հայցի ապահովման միջոցը՝ շեշտելով, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ: Զոհրաբյանի խոսքով՝ դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, ինչի իրավունքը չունի՝ համաձայն թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի:
«Նախ՝ նա չի կարող վերականգնվել, քանի որ արդեն կարգալույծ է արված, իսկ թեմի առաջնորդ կարող են նշանակվել միայն հոգևորականները: Թեմակալ առաջնորդն իր հարցերը կարող է բարձրաձայնել՝ դիմելով ներեկեղեցական ատյաններին՝ Ազգային-եկեղեցական ժողովին կամ Եպիսկոպոսաց ժողովին, որը բարձրագույն մարմին է»,– ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, և այնտեղ գոյություն ունի «հնազանդության ուխտ» հասկացությունը:
«Դատարանը չի կարող որոշել` այս կամ այն հարցում կաթողիկոսը ճիշտ է, թե սխալ: Ամենայն հայոց հայրապետը Երևանի կենտրոնում ծառայող եպիսկոպոսին կարող է նույնիսկ ասել, որ պետք է գնա ու Սիսիանի սարի գլխին ծառայի. պատկերացնո՞ւմ եք, եթե այս հարցով դիմեին դատարան: Հնազանդության ուխտը հենց սրա համար է»,– նշեց Զոհրաբյանը: