https://arm.sputniknews.ru/20260716/ter-enq-kangnelu-mer-dzajnin-arterkri-hh-qaghaqacinern-ashkhatanqajin-khumb-en-steghtsel-104678915.html
Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել
Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել
Sputnik Արմենիա
ՔՊ-ն միանձնյա օրենք է ընդունել, ըստ որի ընտրական իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան… 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T09:24+0400
2026-07-16T09:24+0400
2026-07-16T09:24+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188901_0:133:2560:1573_1920x0_80_0_0_16b8cc28f29f3b1acf2521aa19c47f87.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Դավիթ Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188901_143:0:2418:1706_1920x0_80_0_0_77afb452874bf53aff84a6fed1c71f4f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Բաժանորդագրվել
ՔՊ-ն միանձնյա օրենք է ընդունել, ըստ որի ընտրական իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Դավիթ Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:
Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։
«Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման՝ Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Ավելին՝ քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։ Սա պարզապես մեկ ուժի վերարտադրմանը և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում»,- ասված է հայտարարությունում:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:
Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը: