ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Թեհրանին «պարզ պահել իրեն»՝ ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը կատարյալ հասկանում է ստեղծված իրավիճակը։
«Նրանք (Իրանը – խմբ.) գործնականում ամեն ինչ գիտեն. նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում։ Նրանք պետք է լավ վարվեն», – Փենսիլվանիայում լրագրողներին ասել է Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դրանք իրականացվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։
Հուլիսի 9-ին Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարը այլևս ուժի մեջ չէ։
Հուլիսի 12-ին Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը։ Սա տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների հերթական ալիքի ֆոնին։