Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա և Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են «Renault» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։