Այս խորհրդարանում իշխանության և Փաշինյանի ձեռքերը բավականին կապված են․ Մանուկյան

https://arm.sputniknews.ru/20260715/ajs-khvorhrdaranum-ishkhanutjan-ev-pashinjani-dzerqery-bavakanin-kapvats-en-manukjan-104653214.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104651845_172:0:1132:720_1920x0_80_0_0_9b5bad1d4a8aa047daa85da4382bb362.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով), խորհրդարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, գեղամ մանուկյան, «հայաստան» դաշինք, видео

աժ (ազգային ժողով), խորհրդարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, գեղամ մանուկյան, «հայաստան» դաշինք, видео

Բաժանորդագրվել

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Նոր գումարման Ազգային ժողովում իշխանությունն այլևս չունի այն հնարավորությունները, որոնք ուներ 2021 թվականին ձևավորված խորհրդարանում, իսկ դա ընդդիմության համար նոր հնարավորություններ է ստեղծում։ «Աբովյան Time»-ի եթերում նամն կարծիք է հայտնում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ի տարբերություն 2021 թվականին ձևավորված խորհրդարանի` այստեղ այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բավականին կապված են իր ունեցած քվեների պատճառով։ Դա վերաբերում է և՛ Սահմանադրության նախագծին, և՛ սահմանադրական օրենքներին»,- ասում է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում ընդդիմությունը մեծ մարտահրավերի առջև է կանգնած, և առաջնայինը ոչ միայն արդյունավետ աշխատանքն է, այլ նաև միասնականությունը։

«Ինձ հարցնում էին՝ ի՞նչ կմաղթես «Ուժեղ Հայաստանին»։ Ես մաղթում եմ ամրություն։ Ընդդիմությունը պետք է ահավոր ուժեղ լինի և միասնական լինի»,- ընդգծում է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ եթե 2021 թվականին ընդդիմության հիմնական ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած էր անվտանգային խնդիրների վրա, ապա այժմ անհրաժեշտ է անդրադառնալ հանրությանը հուզող բոլոր հարցերին։

«Հիմա կարծում եմ, որ բոլոր հարցերին պարտադիր պետք է անդրադառնանք։ Առավոտից գիշեր պետք է սոցիալական, տնտեսական նախագծեր ներկայացնենք։ Այն նախընտրական խոստումները, որոնք ունեցել ենք մեր ծրագրում, պետք է փորձենք կյանքի կոչել նախագծերի տեսքով։ Ընդունվի՝ լավ, չի ընդունվի՝ պատասխանատվությունը իշխանության վրա կլինի»,- նշում է նա։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Leave a comment