Ամերիկյան հարվածների հետևանքով ավելի քան 260 իրանցի է տուժել

Ամերիկյան նոր հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 260 իրանցի։ Դրա մասին հայտնում է Fars գործակալությունը:

Վիրավորների թվում կա 18 տարեկանից ցածր 3 կին և ևս 6 անձ։

Տուժածներից 222-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։

Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։

IRNA գործակալությունը նշել էր, որ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։ Fars գործակալությունը հայտնել էր, որ բնակիչները տեղեկացրել են մի քանի պայթյուն լսելու մասին։

Պայթյուններ էին լսվել Չողադակ քաղաքում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Բանդար Աբբասում մի քանի պայթյունի մասին։

Leave a comment