Իրանական Mehr-ը հայտնում է Հենգամ կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների մասին

Իրանի Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցում գտնվող Հենգամ կղզուն։

Հաղորդագրությունում միջադեպի մանրամասներ, ինչպես նաև հնարավոր ավերածությունների կամ զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում։

Հենգամ կղզին ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է Հորմուզի նեղուցում՝ աշխարհի կարևորագույն ծովային նավթային փոխադրումների ուղիներից մեկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment