Ուկրաինայում «ցանկացողների կոալիցիայի» զորակազմի տեղակայումն անընդունելի է. Զախարովա

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նՆման գործողությունները կդիտարկվեն որպես արտաքին միջամտություն և ուղիղ սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Ցանկացողների կոալիցիայի» երկրներից ցանկացած օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների տեղակայումը Ուկրաինայի տարածքում անընդունելի է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կազմակերպության անդամ պետությունների գագաթնաժողովում հայտարարել էր, որ պատրաստ են առաջնագծից հեռու ուժեր տեղակայելու ծրագրերը։ Նա նաև պարզաբանել էր, որ այդ զորակազմերի զորավարժություններ են նախատեսվում առաջիկա ամիսներին Ուկրաինային սահմանակից եվրոպական երկրներում։

Զախարովան ընդգծել է, որ նման գործողությունները կդիտարկվեն որպես արտաքին միջամտություն և ուղիղ սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը։

«Նման ստորաբաժանումները կդիտարկենք որպես օրինական ռազմական թիրախներ», – հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, Փարիզում մեկնարկել է «Ցանկացողների կոալիցիայի» պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրակարգի գլխավոր հարցը Կիևին աջակցությունն էր։ Սակայն ԶԼՄ–ները հաղորդել են, որ Մակրոնը հավաքը կազմակերպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը գրավելու համար։

Leave a comment