Եվրասիայի անվտանգության ճարտարապետության մասին Պուտինի նախաձեռնությունը թափ է հավաքում

Բաժանորդագրվել

ՌԴ քաղաքականության կարևոր բաղադրիչ է շարունակում մնալ Եվրասիական անվտանգության ճարտարապետության մշակումը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տալիս հետխորհրդային տարածքին, համատեղ նախագծեր են իրականացվում ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների հետ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ մենք կոնկրետ ծրագրեր ենք մշակում՝ նախագահների և վարչապետների միջև համաձայնությունների հիման վրա՝ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտներում, գիտական ​​համագործակցության հարցում, ինչպես նաև համատեղ գործողություններ իրականացնում միջազգային ասպարեզում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում», – ասել է նախարարը TV BRICS միջազգային ցանցին տված հարցազրույցում։

Նման ամենօրյա աշխատանքը կառուցված է երկարաժամկետ ծրագրերի հիման վրա, այն անմիջական փոխադարձ օգուտներ է բերում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ նրա գործընկերներին։

ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում Եվրասիական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու նախաձեռնության նկատմամբ, որը առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին։

Նրա կարծիքով՝ «չափազանց կարևոր է, որ մայրցամաքի բոլոր երկրների մասնակցությամբ անվտանգությունն ապահովելու այս գաղափարը հիմնված է նյութական հիմքի վրա»։

«Նկատի ունեմ այն Մեծ Եվրասիական գործընկերությունը… Դրա ձևավորումն արդեն ընթացքի մեջ է», – պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Արտգործնախարարը վստահ է` որքան ամուր լինեն կապերը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների միջև, այնքան ամուր կլինի ընդհանուր անվտանգության մոդել կառուցելու հիմքը։

Leave a comment