https://arm.sputniknews.ru/20260715/hajtni-e-erb-kavartven-kecharisi-vormnankarneri-verakangnman-ashkhatanqnery-104671261.html
Հայտնի է` երբ կավարտվեն Կեչառիսի որմնանկարների վերականգնման աշխատանքները
Հայտնի է` երբ կավարտվեն Կեչառիսի որմնանկարների վերականգնման աշխատանքները
Sputnik Արմենիա
Վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցությամբ։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T21:24+0400
2026-07-15T21:24+0400
2026-07-15T21:24+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
կեչառիսի վանական համալիր
ծաղկաձոր
որմնանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104670733_0:31:1600:931_1920x0_80_0_0_6d6d850b8dce28d36759036aaf0df964.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարների ամրակայման աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների ընթացքը մշտադիտարկելու նպատակով նախարարության աշխատակիցներն այցելել են վանական համալիր։Նշվում է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագիծը մշակվել և սահմանված կարգով ներկայացվել է նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը։ Նախագծի հեղինակն է որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանը։ Գարատեսչությունն իրականացվող աշխատանքը լավ է որակել։ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ինչպես որմնանկարների, այնպես էլ Կեչառիս վանական համալիրում իրականացվող հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների բարեգործական աջակցությամբ։
ծաղկաձոր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104670733_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d3c96a65b0ec05dc686f23d4414a89c1.jpg.webp
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կեչառիսի վանական համալիր, ծաղկաձոր, որմնանկար
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), կեչառիսի վանական համալիր, ծաղկաձոր, որմնանկար
Վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցությամբ։
Նշվում է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագիծը մշակվել և սահմանված կարգով ներկայացվել է նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը։ Նախագծի հեղինակն է որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանը։ Գարատեսչությունն իրականացվող աշխատանքը լավ է որակել։
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ինչպես որմնանկարների, այնպես էլ Կեչառիս վանական համալիրում իրականացվող հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների բարեգործական աջակցությամբ։