Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված

Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված

Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռեժինե» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է Shasmhyam.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված Հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Leave a comment