https://arm.sputniknews.ru/20260715/rdn-aknkalum-e-vor-baqun-ev-erevany-hamadzajnutjan-kgan-33i-harcum-zakharvova-104669552.html
ՌԴ–ն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը համաձայնության կգան «3+3»–ի հարցում. Զախարովա
ՌԴ–ն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը համաձայնության կգան «3+3»–ի հարցում. Զախարովա
Sputnik Արմենիա
Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի նիստից հետո։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T20:19+0400
2026-07-15T20:19+0400
2026-07-15T20:21+0400
մարիա զախարովա
տեսանյութեր
երևան
բաքու
«3+3» ձևաչափ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104667539_0:0:1920:1080_1920x0_80_0_0_cc7319f0f3bcb57e7ad2e5d6a0d30774.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն «3+3» հարթակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հաջորդականությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳՆ ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Բայրամովը հայտարարել է, որ համաձայնության գալ չի հաջողվել, քանի որ հայկական կողմը չի համաձայնել այս հաջորդականությանը։Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է 3+3 ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը բաց է մնում Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։
երևան
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104667539_233:0:1673:1080_1920x0_80_0_0_76b9da46253855d4958d01de57e3b51d.jpg.webp
մարիա զախարովա, видео, տեսանյութեր, երևան, բաքու, «3+3» ձևաչափ, ռուսաստան
մարիա զախարովա, видео, տեսանյութեր, երևան, բաքու, «3+3» ձևաչափ, ռուսաստան
Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի նիստից հետո։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն «3+3» հարթակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հաջորդականությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։
«3+3 հարթակի փորձագիտական առաջին նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն կողմ են հանդես եկել կենտրոնանալու կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք նման մոտեցումը», – հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳՆ ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկել է 3+3 տարածաշրջանային ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։ Բայրամովը հայտարարել է, որ համաձայնության գալ չի հաջողվել, քանի որ հայկական կողմը չի համաձայնել այս հաջորդականությանը։
Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է 3+3 ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը դեռ չի մասնակցում աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը բաց է մնում Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։