Կուրսկի գյուղերից մեկում Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով երիտասարդ կին է զոհվել

Բաժանորդագրվել

Կինը մահացել է հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի Խոմուտովկա գյուղի վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երիտասարդ կին է զոհվել։ Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։

«Թշնամու անօդաչուն հարված է հասցրել Խոմուտովկա գյուղի վարչական շենքին։ Ցավոք, հարձակման հետևանքով 36-ամյա կին է զոհվել», – գրել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ հարվածի հետևանքով տուժած կնոջը հարազատները տեղափոխել են Դմիտրիևսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

Leave a comment