Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի աշխատակազմում պատրաստվում են նրա հրաժարականին. նախարարները կխնդրեն նրան հեռանալ պաշտոնից կամ կսպառնան սեփական հրաժարականով, եթե դա չանի։ Այդ մասին Bloomberg-ին հայտնել են աղբյուրները, որոնք ծանոթ են Լեյբորիստական կուսակցության վերնախավում տիրող «քաոսին»։
Կաբինետի նախարարներից մեկի օգնականի գնահատմամբ՝ Սթարմերի՝ «մեկ շաբաթ դիմանալու» հավանականությունը «50-50» է։
Մեծ Բրիտանիայի վարչապետը կորցնում է աջակցությունը, այդ թվում՝ կուսակիցների շրջանում, Փիթեր Մանդելսոնի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակելու ֆոնին, որը կապ ուներ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։
Նշվում է, որ Մանդելսոնի թեկնածությունն առաջարկած Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան ՄըքՍուինին իր վրա է վերցրել այդ «սխալ» որոշման պատասխանատվությունը և փետրվարի 8-ին հրաժարական է տվել։