ԱՄՆ ֆինանսների նախարարության օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին Ռուսաստանի ներդրումները ԱՄՆ պետական պարտատոմսերում աճել են՝ հասնելով 29 մլն դոլարի։
Այդ գումարից 26 մլն դոլարը բաժին է ընկել երկարաժամկետ պետական պարտատոմսերին, իսկ 3 մլն դոլարը՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերին։ Համեմատության համար՝ ապրիլին Ռուսաստանի ներդրումները կազմել էին 26 մլն դոլար (որից 24 մլն դոլարը՝ երկարաժամկետ, 2 մլն դոլարը՝ կարճաժամկետ պարտատոմսերում), իսկ մարտին՝ 25 մլն դոլար (համապատասխանաբար՝ 22 մլն դոլար և 3 մլն դոլար)։
Փաստաթղթերում նշվում է, որ Ռուսաստանի ներդրումների կրճատումն ԱՄՆ պետական պարտքում սկսվել է 2018 թվականի գարնանը։ Այդ տարվա ապրիլին ցուցանիշը նվազել էր 96 մլրդ դոլարից մինչև 48.7 մլրդ դոլար, իսկ մայիսին՝ մինչև 14.9 մլրդ դոլար։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցած տարվա մայիսի դրությամբ ԱՄՆ պետական պարտատոմսերի խոշորագույն սեփականատերը շարունակում էր մնալ Ճապոնիան, որի ներդրումները կազմել են մոտ 1.14 տրլն դոլար։ Երկրորդ տեղում եղել է Միացյալ Թագավորությունը՝ 948.6 մլրդ դոլար, իսկ երրորդում՝ Չինաստանը՝ 659.3 մլրդ դոլար։