«TRIPP+» առևտրային հիմնադրամը ղեկավարելու է «Վիվա Արմենիայի» սեփականատերերից մեկը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260715/tripp-arevtrajin-himnadramy-ghekavarelu-e-viva-armeniaji-sepakanatereric-meky-zlm-104650815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73423709_7:0:1428:1066_1920x0_80_0_0_56fbc1234f23837569e4691b2f52c1ae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), կոնստանտին սոկոլով

թրամփի ուղի (tripp), կոնստանտին սոկոլով

Բաժանորդագրվել

Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական «TRIPP+» հիմնադրամը ղեկավարելու է Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ծնվել է Ռուսաստանում։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

«Այդ հիմնադրամը կվերահսկի Կենտրոնական Ասիայից Հայաստանով ու Ադրբեջանով առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 մլն դոլարը` ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։ Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 մլն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին»,– գրում է թերթը։

Պարբերականը գրում է, որ 200 մլն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:

Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինն էլ ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 մլն դոլար է ապահովել «TRIPP+» հիմնադրամի համար:

Նշվում է, որ Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է։ Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության, Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է։

Leave a comment