ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ

Քաղաքականություն

15.07.2026 | 14:40

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի 2026 թվականի գործունեության ծրագրում։

«Նպատակն է ամրապնդել մեր բացառիկ հարաբերություններն Ադրբեջանի հետ, որոնք սնվում են ընդհանուր լեզվով, պատմությամբ, մշակույթով և ինքնությամբ՝ փոխադարձ բարձր մակարդակի շփումների միջոցով և ապահովել, որ մեր ռազմավարական գործընկերությունը շարունակի նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով նախատեսվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ։ Բացի այդ, Անկարան կշարունակի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment