Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել

Քաղաքականություն

15.07.2026 | 13:45

Իրանի բանակը չորեքշաբթի հայտարարել է, որ Բամպուրում գտնվող իրանական ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 7 զինծառայող։ Այս մասին հաղորդում է կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը, գրում է France 24-ը։

Բանակը հայտարարել է, որ հարվածները նպատակ ունեին առավելագույն զոհերի պատճառ դառնալ, քանի որ 13 հրթիռներ հարվածել են հարավ-արևելքում գտնվող Իրանշահր քաղաքի մոտակայքում գտնվող բազայի հյուրանոցին, պահակակետերին և բնակելի հաստատություններին։ Նշվում է, որ մի քանի վիրավորներ կան, բանակը խոստացել է «վճռական պատասխան»։

Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին ավիահարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 260 մարդ։ Այս մասին էլ հայտնել է Առողջապահության նախարարության պաշտոնյան՝ առանց զոհերի թվի մասին խոսելու։

X-ում Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին, իր հերթին, հայտնել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։

«Մենք մեր խորին ցավակցություններն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում ենք զոհվածների հիշատակը։ Կառավարությունը կկանգնի ժողովրդի կողքին և կտրամադրի իր լիակատար աջակցությունը»,- նշել է Մոհաջերանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment