Shirak Avia -ն ուղիղ չվերթներ է մեկնարկում Երևանից դեպի Բալի, Թաիլանդ և Մալդիվներ

Shirak Avia  ավիաընկերությունն իր 4-ամյակի կապակցությամբ 2026 թվականի նոյեմբերի 10-ից գործարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Բալի, Թաիլանդ և Մալդիվներ


ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ /. Shirak Avia  ավիաընկերությունն իր 4-ամյակի կապակցությամբ 2026 թվականի նոյեմբերի 10-ից գործարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Բալի, Թաիլանդ և Մալդիվներ:


Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են ավիաընկերությունից, դեպի Բալի չվերթները կիրականացվեն կիրակի օրերին, դեպի Թաիլանդ՝ հինգշաբթի, իսկ դեպի Մալդիվներ՝ շաբաթ օրերին:


Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է, չվերթները կիրականացվեն մինչև 2027 թվականի մարտը:


Ավիաընկերության մասին


«Shirak Avia» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թ.-ին, կանոնավոր կոմերցիոն օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը ստացել է 2021 թվականի հոկտեմբերին:


Ավիաընկերությունը բազավորվում է Երևանում և հիմնականում օգտագործում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, ինչպես նաև նրա ամառային չվացուցակում առկա են չվերթներ՝ կապված Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի հետ:

Leave a comment