https://arm.sputniknews.ru/20260715/irani-haravum-amni-harvatsneri-hetevanqvov-aveli-qan-30-khaghagh-bnakich-e-zvohvel-104640809.html
Իրանի հարավում ԱՄՆ–ի հարվածների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Իրանի հարավում ԱՄՆ–ի հարվածների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Sputnik Արմենիա
Հուլիսի 8-ից ի վեր Իրանում ԱՄՆ-ի հարվածներից 260 մարդ է տուժել։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T12:13+0400
2026-07-15T12:13+0400
2026-07-15T12:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
զոհ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանի հարավային շրջաններին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով ավելի քան 30 քաղաքացիական անձ է զոհվել։ Տեղեկությունը հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին:Իրանի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին հայտնել էր 17 զոհի, իսկ հուլիսի 15-ին՝ 260 տուժածի մասին:«Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի հարավային հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 քաղաքացիական անձ», – գրել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը X սոցցանցում:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զոհ, ամն
իրանի իսլամական հանրապետություն, զոհ, ամն
Բաժանորդագրվել
Հուլիսի 8-ից ի վեր Իրանում ԱՄՆ-ի հարվածներից 260 մարդ է տուժել։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանի հարավային շրջաններին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով ավելի քան 30 քաղաքացիական անձ է զոհվել։ Տեղեկությունը հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին:
Իրանի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին հայտնել էր 17 զոհի, իսկ հուլիսի 15-ին՝ 260 տուժածի մասին:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի հարավային հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 քաղաքացիական անձ», – գրել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը X սոցցանցում:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։