Երևանում վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից

Բաժանորդագրվել

Մարկոսյանի նկատմամբ համացանցից օգտվելու սահմանափակում է կիրառվել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի վարորդը` 19–ամյա Վարդան Մարկոսյանը, ազատվել է տնային կալանքից։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Մարկոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն և համացանցից օգտվելու սահմանափակումներ»,–գրում է կայքը։

Հիշեցնենք` ապրիլի 23–ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում։ Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը անկանոն վարում էր իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարել էր նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց , որում 19-ամյա վարորդը դիտում էր իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 6-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով, այդ թվում՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը (երկու ամիս ժամկետով):

Leave a comment