ՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Օդեսայի մարզի «Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներում օդային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբակային հարվածների հետևանքով խոցվել են.

նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք օգտագործվում են վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման համար,
վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ ՈւԶՈւ-ի համար,
անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման արտադրամասեր:

Բացի այդ, «Չեռնոմորսկ» և «Դնեպրո-Բուգսկի» նավահանգիստներում խոցվել են 4 նավեր, որոնք բեռներ էին առաքում Ուկրաինայի զինված ուժերի համար:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

Leave a comment