ՌԴ ծովային ռազմավարական միջուկային ուժերը լիարժեք մարտական պատրաստության մեջ են. Պատրուշև

Բաժանորդագրվել

ՌԴ Ծովային կոլեգիայի ղեկավարը նշել է, որ ռազմածովային ուժերի զարգացման ծրագրերում հաշվի են առնվում հավանական հակառակորդների կողմից բխող բոլոր սպառնալիքները:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ծովային ռազմավարական միջուկային ուժերը լիարժեք մարտական պատրաստության մեջ են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը:

«Մեր ծովային ռազմավարական միջուկային ուժերը լիակատար մարտական պատրաստության մեջ են», – ընդգծել է Պատրուշևը:

Նրա խոսքով՝ ՌԾՈՒ-ն պաշտպանում է Ռուսաստանի ազգային շահերը ոչ միայն երկրի սահմանների մոտ, այլև համաշխարհային օվկիանոսի տարբեր հատվածներում:

«Հավանական հակառակորդների կողմից բխող բոլոր սպառնալիքները հաշվի են առնվում ռազմածովային ուժերի զարգացման ծրագրերում, մասնավորապես՝ ռազմածովային նավատորմի մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարության մեջ։ Այդ սպառնալիքներին հատուկ ուշադրություն է դարձվում մինչև 2050 թվականը ռազմածովային նավաշինության ծրագրի նախագծում», – նշել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ իր գոյության ամբողջ ընթացքում ռազմածովային ուժերն անցել են բազմաթիվ փորձությունների միջով՝ աշխարհին ապացուցելով, որ Ռուսաստանը մեծ ծովային տերություն է։

Պատրուշևն ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է ականավոր ռազմածովային հրամանատարներով և ծովագնացներով:

«Հետևելով ծովային ավանդույթներին՝ նրանց սերունդներն այսօր արժանապատվորեն ծառայություն են իրականացնում նավատորմում՝ անելով ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը հաստատաբար և վճռականորեն պաշտպանի իր ազգային շահերը Համաշխարհային օվկիանոսի ընդարձակ տարածքում», – ասաց նա:

Նշենք, որ այս տարի Ռուսաստանի ռազմածովային ուժերը նշելու են ստեղծման 330-ամյակը։

Leave a comment