ԱՄՆ-ն և Իրանը գիշերը հարվածներ են փոխանակել. նոր տվյալներ

https://arm.sputniknews.ru/20260715/amn-n-ev-irany-gishery-harvatsner-en-pvokhanakel–nvor-tvjalner-104630009.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Удары США по Ирану

Sputnik Արմենիա

Удары США по Ирану

2026-07-15T08:41+0400

true

PT0M40S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104629110_214:0:1174:720_1920x0_80_0_0_da975cad0a3001af671abcb9dc85939b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Իրանի վրա ավելի զանգվածային հարձակման քննարկման համար:

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ տասնյակ ռազմական թիրախների վրա ամերիկյան հարձակման մասին:

«ԱՄՆ Զինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտել է լրացուցիչ փուլը ՝ հարվածներ հասցնելով Հորմուզի նեղուցի և Իրանի ափերի մոտ տասնյակ ռազմական թիրախների», – ասված է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում:

Նշվում է, որ ամերիկյան ռազմական կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և նավերը յոթ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել իրանական թիրախներին:

Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ տան իրավիճակային սենյակում՝ քննարկելու Իրանի վրա զանգվածային հարձակումը, որն ավելի մեծ մասշտաբներ կունենա, քան Հորմուզի նեղուցի շրջանում ներկայիս հարվածները։ Հանդիպմանը ներկաեն եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Քուվեյթում ամերիկյան զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնին հարվածելու մասին: Հաղորդվում է Քուվեյթում ԱՄՆ ԶՈւ բազայում Patriot համալիրի և HIMARS կայանքի ոչնչացման մասին:Բացի այդ, Իրանը Բահրեյնում հարձակվել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի կառավարման կենտրոնի, պահեստների և վառելիքի պահեստարանների վրա: Telegram-ալիքները, որոնք մասնագիտանում են մերձավորարևելյան թեմատիկայով, հայտնում են նաև Հորդանանում ամերիկյան ռազմակայաններին իրանցիների հարվածների մասին:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment