https://arm.sputniknews.ru/20260715/inch-anel-vor-vorakjal-kadrern-ashkhaten-i-shah-erkri-pvordzagety-buhpetutjun-kapi-masin–104568362.html
Ինչ անել, որ որակյալ կադրերն աշխատեն ի շահ երկրի. փորձագետը` բուհ–պետություն կապի մասին
Ինչ անել, որ որակյալ կադրերն աշխատեն ի շահ երկրի. փորձագետը` բուհ–պետություն կապի մասին
Sputnik Արմենիա
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է պետություն–բուհ–գործատու կապը և զուգահեռներ անցկացրել միջազգային փորձի… 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T08:55+0400
2026-07-15T08:55+0400
2026-07-15T08:55+0400
ուսանող
բուհ
պետություն
բյուջե
ատոմ մխիթարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75532575_0:127:1600:1027_1920x0_80_0_0_c4bd3f7a60cfce39d4808ea31bfca182.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանից ավելի քան 500 երիտասարդ ուսանել է աշխարհի լավագույն բուհերում, և ավարտելուց հետո նրանց ընդամենը 10 %-ն է վերադարձել հայրենիք. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։Նկատենք, որ պետական ամենաբարձր մակարդակով ժամանակ առ ժամանակ հայտարարվում է արտերկրում ուսանող հայաստանցիների տվյալների, կադրերի բազա ստեղծելու, նրանց Հայաստան հրավիրելու մասին, հատկապես` պետական կառավարման համակարգում կամ Հայաստանի տնտեսության մեջ նրանց գիտելիքներն ու ներուժը կիրառելու համար։ Վերջին նման հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր մեկ ամիս առաջ` հունիսի 13-ին` ֆեյսբուքյան գրառմամբ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրելով ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Մեկնաբանելով իշխանության նախաձեռնությունը` Ատոմ Մխիթարյանը նկատում է, որ արտերկրում ուսանած կադրերին ՀՀ հրավիրելով, կառավարությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելը շատ թանկ արժե, և դրանք ավարտած կադրերը քաջ գիտակցում են իրենց պոտենցիալն ու գինը։«Նրանք ՀՀ վերադառնում են միայն այն պարագայում, երբ իսկապես կարող են իրենց համապատասխան աշխատանք և աշխատավարձ ունենալ։ Դա է պատճառը, որ Հայաստանը մնում է ձեռնունայն»,– ասում է փորձագետը։Մխիթարյանը նաև նկատում է, որ արտասահմանից որակյալ կադրերին ՀՀ հրավիրելով ու որևէ արդյունք այդ գործընթացում չգրանցելով` պետությունը միաժամանակ չի վարում սեփական բուհերում սովորողների, այդ թվում` պետպատվերի համակարգում սովորողների բազա։Ինչպես անել, որ որակյալ կադրերի կարողություններն օգտագործվեն ի շահ պետության. փորձագետի խոսքով` հեծանիվ հորինելու կարիք չկա, աշխարհի առաջադեմ երկրները նման մոդել վաղուց կիրառում են։«Պետությունը, ելնելով իր տնտեսության պահանջներից, պետք է բուհերին պատվեր տա և լավագույն ուսանողներին, բայց բուհերի որոշմամբ, տա բարձր կրթաթոշակներ` պայմանով, որ այդ կրթաթոշակը ստացող ուսանողներն ավարտելուց հետո պիտի աշխատեն ՀՀ տնտեսության համար։ Անպայման չէ` պետական ոլորտում, կարող է լինել նաև մասնավոր ոլորտը, և բուհերը այդ ժամանակ կաշխատեն պատրաստել մրցունակ մասնագետներ` գործատուների հետ համագործակցությամբ»,– ասում է փորձագետը։Ատոմ Մարգարյանի խոսքով` հիմա գործատուների ներկայությունը համալսարաններում զուտ ձևական բնույթ է կրում, որովհետև իրենք կամ իրենց ներկայացուցիչները ներկայացված են բուհերի հոգաբարձուների խորհուրդներում։Ձևական բնույթը, նրա դիտարկմամբ, բերում է նրան, որ տվյալ բուհն ավարտած ոչ մի ուսանողի այդ գործատուներն իրենց մոտ աշխատանք չեն առաջարկում։ Նաև չեն մասնակցում նրանց մասնագիտական պատրաստման մեջ, ինչը ընդունված պրակտիկա է արտասահմանյան լավագույն բուհերում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0a/75532575_31:0:1570:1154_1920x0_80_0_0_c6df6942f67eec6657da363c52cd255a.jpg.webp
ուսանող, բուհ, պետություն, բյուջե, ատոմ մխիթարյան
ուսանող, բուհ, պետություն, բյուջե, ատոմ մխիթարյան
Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է պետություն–բուհ–գործատու կապը և զուգահեռներ անցկացրել միջազգային փորձի հետ։
Նկատենք, որ պետական ամենաբարձր մակարդակով ժամանակ առ ժամանակ հայտարարվում է արտերկրում ուսանող հայաստանցիների տվյալների, կադրերի բազա ստեղծելու, նրանց Հայաստան հրավիրելու մասին, հատկապես` պետական կառավարման համակարգում կամ Հայաստանի տնտեսության մեջ նրանց գիտելիքներն ու ներուժը կիրառելու համար։ Վերջին նման հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր մեկ ամիս առաջ` հունիսի 13-ին` ֆեյսբուքյան գրառմամբ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրելով ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։
Մեկնաբանելով իշխանության նախաձեռնությունը` Ատոմ Մխիթարյանը նկատում է, որ արտերկրում ուսանած կադրերին ՀՀ հրավիրելով, կառավարությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելը շատ թանկ արժե, և դրանք ավարտած կադրերը քաջ գիտակցում են իրենց պոտենցիալն ու գինը։
«Նրանք ՀՀ վերադառնում են միայն այն պարագայում, երբ իսկապես կարող են իրենց համապատասխան աշխատանք և աշխատավարձ ունենալ։ Դա է պատճառը, որ Հայաստանը մնում է ձեռնունայն»,– ասում է փորձագետը։
Մխիթարյանը նաև նկատում է, որ արտասահմանից որակյալ կադրերին ՀՀ հրավիրելով ու որևէ արդյունք այդ գործընթացում չգրանցելով` պետությունը միաժամանակ չի վարում սեփական բուհերում սովորողների, այդ թվում` պետպատվերի համակարգում սովորողների բազա։
«Պետությունը պետական բյուջեից ֆինանսավորում է բազմաթիվ ուսանողների ուսման վճարը, ֆինանսավորում է նրանց ուսումը, և դա շատ մեծ գումար է։ Ուսանողները սովորում, ավարտում են, հաճախ` շատ բարձր գնահատականներով, և դրանից հետո պետությունը, կոպիտ ասած, ձեռքերը լվանում է։ Ըստ էության` պետական բյուջեի միջոցների փոշիացում է կամ վատնում է տեղի ունենում, որովհետև դրանից հետո նրանց պոտենցիալը, գիտելիքները չեն օգտագործվում ո՛չ տնտեսության, ո՛չ պետական կառավարման մեջ»,– նշում է Մխիթարյանը։
Ինչպես անել, որ որակյալ կադրերի կարողություններն օգտագործվեն ի շահ պետության. փորձագետի խոսքով` հեծանիվ հորինելու կարիք չկա, աշխարհի առաջադեմ երկրները նման մոդել վաղուց կիրառում են։
«Պետությունը, ելնելով իր տնտեսության պահանջներից, պետք է բուհերին պատվեր տա և լավագույն ուսանողներին, բայց բուհերի որոշմամբ, տա բարձր կրթաթոշակներ` պայմանով, որ այդ կրթաթոշակը ստացող ուսանողներն ավարտելուց հետո պիտի աշխատեն ՀՀ տնտեսության համար։ Անպայման չէ` պետական ոլորտում, կարող է լինել նաև մասնավոր ոլորտը, և բուհերը այդ ժամանակ կաշխատեն պատրաստել մրցունակ մասնագետներ` գործատուների հետ համագործակցությամբ»,– ասում է փորձագետը։
Ատոմ Մարգարյանի խոսքով` հիմա գործատուների ներկայությունը համալսարաններում զուտ ձևական բնույթ է կրում, որովհետև իրենք կամ իրենց ներկայացուցիչները ներկայացված են բուհերի հոգաբարձուների խորհուրդներում։
Ձևական բնույթը, նրա դիտարկմամբ, բերում է նրան, որ տվյալ բուհն ավարտած ոչ մի ուսանողի այդ գործատուներն իրենց մոտ աշխատանք չեն առաջարկում։ Նաև չեն մասնակցում նրանց մասնագիտական պատրաստման մեջ, ինչը ընդունված պրակտիկա է արտասահմանյան լավագույն բուհերում։