ԱՄՆ–ի նոր օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում ռուսական մի քանի բանկերի նկատմամբ

Բաժանորդագրվել

Օրինագիծն արգելք է նախատեսում նաև ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, եթե որևէ գործարք իրականացնեն այդ բանկերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան նոր օրինագիծը սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի բանկի, Սբերբանկի, ՎՏԲ-ի և Գազպրոմբանկի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։

Օրինագիծն ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է սահմանափակման առնվազն երկու միջոց սահմանել Ռուսաստանի բանկի դեմ և սահմանափակումների ամբողջական փաթեթ Սբերբանկի, ՎՏԲ-ի, Գազպրոմբանկի դեմ:

Օրինագիծն արգելք է նախատեսում նաև ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, եթե որևէ գործարք իրականացնեն այդ բանկերի հետ։

Նրանց կարող են արգելել օգտվել ամերիկյան բանկային համակարգից, այդ թվում՝ բացել և օգտագործել թղթակցային հաշիվներ ԱՄՆ-ում։ Այլ միջոցառումների թվում է ԱՄՆ իրավասության ներքո գտնվող ակտիվների արգելափակումը, ինչպես նաև վարկերի, արտահանման լիցենզիաների և ներդրումների սահմանափակումները:

Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է պատժամիջոցներից ազատել օտարերկրյա բանկին, որը խոշոր գործարքներ է իրականացնում նշված ռուսական ֆինանսական կազմակերպությունների հետ, եթե սահմանափակումների կիրառումը համարի ԱՄՆ–ի տնտեսական կամ արտաքին քաղաքական շահերին հակասող:

Leave a comment