Իրանի 2 քաղաքներ հարձակման են ենթարկվել. Հորմոզգանի նահանգապետի գրասենյակ

https://arm.sputniknews.ru/20260715/irani-2-qaghaqner-hardzakman-en-entarkvel-hvormvozgani-nahangapeti-grasenjak–104627697.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88341291_8:0:1431:1067_1920x0_80_0_0_6c7a23d05b073fe05dc69f6881c8068b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն

ամն, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Տուժածների, առևտրային կամ բնակելի ենթակառուցվածքների վնասների մասին տվյալներ դեռ չկան։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Սիրիկ և Բանդեր Աբբաս քաղաքներին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Հորմոզգանի նահանգապետի գրասենյակը։
ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը

«Ժամը 23.00-ին Սիրիկի մի շարք շրջաններ ամերիկյան հարվածների տակ են հայտնվել… Բանդեր Աբբասի մերձակա շրջաններից մեկը նույնպես հայտնվել է ամերիկյան թշնամու թիրախում», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ մինչ այժմ տուժածների, առևտրային կամ բնակելի ենթակառուցվածքների վնասների մասին տվյալներ չկան։

Հորմոզգանի նահանգապետի գրասենյակը հայտնում է, որ Բանդեր Աբբասի մոտակայքում գտնվող Ղեշմ կղզու վրա ամերիկյան հարձակումների մասին հաստատված տեղեկություն չկա:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment