Իրանը հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազաների վրա

Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի վրա։ Այս մասին հաղորդում է Fars-ը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «Նասր-2» գործողության երկրորդ փուլում իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի Ջաֆիր ռազմակայանում գտնվող մի շարք օբյեկտների ուղղությամբ՝ ներառյալ զենքի պահեստներ, արբանյակային կապի կենտրոն և ամերիկացի զինծառայողների կացարան։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր՝ կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով։

Leave a comment