Քաղաքականություն
14.07.2026 | 23:13
Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայիդին հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը երկրում գործող ոչ պետական զինված խմբավորումները կզինաթափվեն։ Նրա խոսքով՝ միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերումից հետո Իրաքի անվտանգության ուժերն արդեն կկարողանան ինքնուրույն ապահովել երկրի անվտանգությունը․ գրում է ՏԱՍՍ-ը։
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում Ալի ալ-Զայիդին նշել է, որ սեպտեմբերի 30-ից հետո Իրաքի տարածքում զինված խմբավորումների գոյության անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ երկրի անվտանգության ուժերը պատրաստ են ամբողջությամբ ստանձնել այդ պատասխանատվությունը։
Երկրի վարչապետը նաև հայտնել է, որ մի շարք խմբավորումներ արդեն իշխանություններին են փոխանցել զենքի խոշոր խմբաքանակներ, սակայն չի հստակեցրել, թե որ կազմակերպությունների և ինչ տեսակի սպառազինության մասին է խոսքը։ Միաժամանակ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Իրաքի հետագա համագործակցության հարցում հաշվի կառնի Բաղդադի քայլերը՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների զինաթափման ուղղությամբ։