Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից

Քաղաքականություն

14.07.2026 | 22:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող բեռների նկատմամբ 20% վճար սահմանելու իր նախորդ առաջարկից՝ հայտարարելով, որ դրա փոխարեն Պարսից ծոցի երկրները Միացյալ Նահանգներում կիրականացնեն առևտրային և ներդրումային ծրագրեր։

Թրամփը Truth Social-ում գրել է, որ որոշումը կայացրել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ «շատ արդյունավետ բանակցություններից» հետո։ Նրա խոսքով՝ 20% «ԱՄՆ-ին փոխհատուցման վճարը» կփոխարինվի Պարսից ծոցի պետությունների կողմից ԱՄՆ-ում իրականացվելիք առևտրային և ներդրումային գործարքներով։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 20% վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռներից՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Վաշինգտոնն ապահովում է աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկի անվտանգությունը։ Այդ նախաձեռնությունը, սակայն, արժանացել էր միջազգային բեռնափոխադրողների և մի շարք երկրների քննադատությանը՝ իրավական և գործնական խնդիրների պատճառով։

Leave a comment