Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ՄՔԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշման ծրագրերը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի ծրագրերը, որոնք, ըստ հայտարարությունների, ուղղված են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործունեության սահմանափակմանը։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է իր և Իսրայելի զինվորականներին զերծ պահել Մերձավոր Արևելքում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։

«Սա բացահայտ շանտաժի և ահաբեկման դրսևորում է, որի նպատակն է խոչընդոտել արդարադատությանը՝ նախքան այն կհասնի ամերիկացի և իսրայելցի մեղադրյալներին», — հայտարարել է Ղարիբաբադին։

Նրա խոսքով՝ նման քայլերը վտանգում են միջազգային արդարադատության համակարգի անկախությունն ու հեղինակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment