ԱՄՆ–ն նոր հարվածներ է հասցնում Իրանին. ԶԼՄ

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ների տեղեկություններով` հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցնում Իրանին։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:

ԶԼՄ-ների տեղեկություններով`հարվածները շարունակվում են արդեն մի քանի ժամ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

ԱՄՆ–ն մտադիր է գիշերը շատ ուժեղ հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

Leave a comment