Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 21–25-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։

«Մրցումների մեկնարկը՝ հուլիսի 21-ին՝ ժ. 11:00-ին: Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment