ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին

Քաղաքականություն

14.07.2026 | 21:50

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 14-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Կողմերը քննարկել են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment