Axios-ը գրում է։ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտնել է, որ անհրաժեշտ է իսրայելական զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբիայից։
«Նրանք չեն ցանկանում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղակայվեք»,- հրատարակությունը փոխանցել է Թրամփի խոսքերը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ներկայումս դիրքեր է պահում Լիբանանի հարավում և Սիրիայի հարավում։ Իսրայելի կառավարությունում հայտարարում են, որ զորքերի ներկայությունը թույլ կտա կանխել հնարավոր հարձակումները։