Ամառային ճանապարհորդությունների սեզոնին՝ խորհուրդներ օդանավակայանում ժամանակ չկորցնելու համար․ «Զվարթնոց»


Ճանապարհորդո՞ւմ եք այս ամռանը. «Զվարթնոց»-ից մի քանի խորհուրդներ են տվել օդանավակայանով անցումն ավելի հարմար և սահուն կազմակերպելու համար։


 


«Օդանավակայան ժամանեք թռիչքից առնվազն 3 ժամ առաջ։


 


Հնարավորության դեպքում օգտվեք առցանց գրանցումից (online check-in)։


 


Նախքան ճամպրուկները հավաքելը, ստուգեք ուղեբեռի թույլատրելի քաշը, չափերն ու սահմանափակումները։


 


Ձեր ճամփորդական փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում։


 


Ձեռքի ուղեբեռում տեղափոխվող հեղուկները պետք է համապատասխանեն գործող անվտանգության պահանջներին։


 


Ամառային սեզոնին ուղևորահոսքն էապես մեծանում է, ուստի խորհուրդ ենք տալիս նախատեսել լրացուցիչ ժամանակ օդանավակայան հասնելու և անհրաժեշտ ձևակերպումներն անցնելու համար։


 


Մաղթում ենք հաճելի ճանապարհորդություն և անմոռանալի ամառային ուղևորություններ»,-նշվում է հայտարարության մեջ։ 

Դիտումների քանակ1

Leave a comment