ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերը

ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերը

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2025–2027 թվականների փոխըմբռնման հուշագրի իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը։ Կողմերը բարձր են գնահատել ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինների համար կազմակերպված մի շարք միջոցառումների արդյունքները և անդրադարձել հետագա համատեղ աշխատանքի հեռանկարներին։

Հիշեցնենք, որ ԵՏՀ-ի և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2014 թվականին։

Leave a comment